News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աստրախանի ղեկավար Օլեգ Պոլումորդվինովի օգնական Կարեն Գրիգորյանը եւ եւս ութ անձ ձերբակալվել են Telegram-ի միջոցով շորթման գործով։ Այս մասին հայտնել է  Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը, գրում է  Gazeta.ru-ն։

Կարեն Գրիգորյանը բերման է ենթարկվել է հոկտեմբերի 5-ին Աստրախանում, ապա տեղափոխվել Մոսկվա։ Նախօրեին Տվերսկոյ  շրջանային դատարանը բավարարել է ինը անձից բաղկացած խմբին կալանելու մասին միջնորդությունը, որոնք մեղադրվում են  Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-մասով։

Պարզվել է, որ Կարեն Գրիգորյանին են պատկանում Telegram ալիքները, որոնց թվում՝  «Компромат», «Политбюро», «Астрахань today» եւ «Блокнот Астрахань» ալիքները։  Չարամիտները Telegram-ալիքներում կոմպրոմատ են հրապարակել։

Սոցցանցերը կառավարել են կասկածյալի հարազատները։

Հրապարակումները հեռացնելու համար տուժողներից գումար են պահանջել՝ սկսած 350 հազար ռուբլուց մինչեւ մի քանի միլիոն։ Ընդհանուր առմամբ նրանց հաջողվել է ստանալ ավելի քան 3,8 միլիոն ռուբլի։

Կարեն Գրիգորյանը զբաղեցնում էր Աստրախանի ղեկավար Օլեգ Պոլումորդվինովի օգնականի պաշտոնը։ Նա նաեւ «Մարդու իրավունքների եւ օրինականության հարցերով հանձնաժողով» հասարակական միջտարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարն էր, ինչպես նաեւ Աստրախանի շրջանից «Ռոդինա» կուսակցության մասնաճյուղի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ