News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականներն իրենց հետազոտությունների ընթացքում պարզել են, որ մինչեւ 2100 թվականը ամերիկյան խոշոր քաղաքները ջրի տակ կանցնեն։

Այս կանխատեսումը մասնագետները մաթեմատիկական մոդելի շնորհիվ են կարողացել կատարել։ Նրանք հաշվարկել են ծովի մակարդակի բարձրացման եւ սառցադաշտերի հալման արագությունը։ Գիտնականների կարծիքով՝ այսօր համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը եւ սառցադաշտերի հալումը 20 անգամ ավելի արագ է, քան նախկինում կանխատեսել են այլ մասնագետներ։

Հետազոտողները հայտնել են, որ Նյու Յորքը, Նոր Օռլեանը եւ Մայամին գտնվում են «լիակատար ջրհեղեղի» վտանգի տակ: Եվ, ամենայն հավանականությամբ, դրանք ջրի տակ կանցնեն մինչեւ դարի վերջը։

Փորձագետների կարծիքով՝ այս քաղաքների մասին որպես հիշատակ միայն երկնաքերները կմնան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ