News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝  ի պատասխան ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX-ի ստեղծող Իլոն Մասկի խոսքերին, ասել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։

Դիվանագետի խոսքով՝ Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ երկրի խաղաղ վերամիավորման քաղաքականությանը։

«Առաջին հերթին, Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է: Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում հետեւողական է եւ հստակ։ Մենք հավատարիմ ենք մնալու երկրի խաղաղ վերամիավորման հիմնական ուղուն՝ «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին»,-պարզաբանել է նա։

Նա հավելել է, որ Չինաստանը վճռականորեն կդադարեցնի Թայվանը բաժանելու փորձերը եւ կշարունակի պաշտպանել պետական ​​ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ