News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վրաստանի առողջապահության նախարարությունն ամերիկացի բժիշկ Ջեյմս Քոբիին թույլ է տվել  այցելել կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, գրում է «Նովոստի Գրուզիան»։

«Կարգավորիչ մարմինը վեց ամսով ժամանակավոր արտոնագիր է տվել պրոֆեսոր Քոբիին, ինչպես նաեւ ամերիկացի երկրորդ փորձագետին, ով կմասնակցի հեռակա կարգով»,-Facebook-ի իր էջում գրել է  Էմպատիա կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։

Նախկին նախագահին տեսնելուց հետո Քոբին հայտնել է, որ «շատ խնդիրներ լուծելի են», սակայն դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ եւ ճիշտ բուժում։

Հարցին, թե արդյոք քաղաքական գործչին անհրաժեշտ է տեղափոխել բուժման այլ վայր, օրինակ՝ արտասահման, Քոբին պատասխանել է, որ դա կպարզվի հետազոտություններ կատարելուց հետո։

Ավելի վաղ արգելվել են  Սաակաշվիլու  ընտանիքի անդամների եւ փաստաբանների այցերը։

Քոբին նշել է, որ Սաակաշվիլու վիճակը ծանր չէ, եւ «այս փուլում նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ