News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ արեւմտյան երկրներն իր երկրին առաջարկել են ԵՄ-ին արագ անդամակցում՝ պայմանով, որ Բելգրադը կհամաձայնի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությանը ՄԱԿ-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս շաբաթ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները Սերբիայի իշխանություններին են փոխանցել փաստաթղթի նախագիծը, որը ենթադրում է Կոսովոյի անդամակցություն միջազգային կազմակերպություններին, սակայն Վուչիչը մերժել է առաջարկը։ Սերբիայի նախագահի խոսքով, մոտ ապագայում ինքնահռչակ հանրապետությանը Եվրախորհուրդ մտցնելու, եւ այնուհետեւ ՄԱԿ-ին նրա անդամակցության հարցը բարձրացնելու փորձեր են սպասվում։

«Սերբիան կստանար արագ անդամակցում ԵՄ-ին եւ, հավանաբար, զգալի տնտեսական օգուտ… Ես պատասխանեցի, որ Սերբիայի համար սահմանադրությամբ եւ ոչ միայն սահմանադրությամբ, անընդունելի է, որ Կոսովոն ՄԱԿ-ի անդամ դառնա»,- ընդգծել է Վուչիչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ