News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Ճապոնիայի շուրջը, ներառյալ Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

«Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման եւ մեր երկրի շուրջը անվտանգության ոլորտում լարվածության աճի ֆոնին մեր երկրի ինքնապաշտպանական ուժերը եւ ԱՄՆ զինված ուժերը իրականացնում են հետեւյալ զորավարժությունները։ Ժամկետը՝ հոկտեմբերի 1-ից»,- նշվում է Միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ իր վերջին հրթիռային փորձարկումները ինքնապաշտպանության միջոց են ԱՄՆ-ի ուղղակի ռազմական սպառնալիքներից: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 25-ից վեց հրթիռ է արձակել։ Երկրի ազգային ավիացիոն վարչությունը նշել է, որ փորձարկումները «կանոնավոր եւ պլանավորված քայլ են»։

Հոկտեմբերի 6-ին Փհենյանը կրկին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նույնպիսի հրթիռային փորձարկումներ են տեղի ունեցել մի քանի օր առաջ։ Շուտով հետեւել է Սպիտակ տան արձագանքը, որտեղ ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումն անխոհեմ որոշում են անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ