News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնումեն նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ նախորդ` սույն թվականի մայիսին կայացած հանդիպումից հետո արդեն իսկ սպորտի ոլորտում համագործակցությունը տվել է իր արդյունքները Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով:

Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները նախագահին են ներկայացրել փոխգործակցության առկա և նախատեսվող ծրագրերը և շեշտել միջազգային չափանիշերին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և փորձի փոխանակման, և խորհրդատվական ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ