News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերիայի Կացունա եւ Նիգեր նահանգներում ջրհեղեղների հետեւանքով առնվազն 42 մարդ է մահացել, հայտնում է Cable-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Նիգեր նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ երկրի արեւմուտքում մահացել է 18 բնակիչ, ջրհեղեղից ընդհանուր առմամբ մոտ 50 000 մարդ է տուժել։

Բացի այդ, Նիգերիայի հյուսիսում գտնվող Կացինա նահանգում մահացել է 24 մարդ, ավելի քան 18 000 տեղացի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնել է արտակարգ իրավիճակների պետական գործակալությունը։ Նշվում է, որ ջրհեղեղներն ավերել են ավելի քան 16 000 տուն, ջրի տակ է անցել ավելի քան 1600 գյուղատնտեսական հողատարածք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ