News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախում այս պահին  ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Արցախի Ազգային  ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսե Հակոբյանը:

«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի  վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են եւիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն, հենց  հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, եւ շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ եւ կարող է հակառակվել եւ Նիկոլին, եւ  միջազգային  հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:

«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել,  միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է եւ կարծում եմ, որ դրա դեմն առնելը  դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,- հավելեց Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ