News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներում կա 1 տրիլիոն դոլարի պաշարներով գազի հանքավայր, որը բավարար է Ռուսաստանից մատակարարումները փոխարինելու համար, հայտնում է Bloomberg-ը:

Եվրոպայի ամենամեծ բնական գազի պաշարները՝ մոտ 1 տրիլիոն դոլար արժողությամբ, գտնվում են Նիդեռլանդների տակ: Խոսքը Գրոնինգենի գազի հանքավայրի մասին է, որի ծավալը բավարար է այս ձմռանը Գերմանիայի տարածքով Ռուսաստանից Եվրոպա հասնող վառելիքի մեծ մասը փոխարինելու համար, նշել է հրատարակությունը։

Գործակալության տվյալներով՝ 1963 թվականից հանքավայրը Եվրոպայի համար գազի հիմնական աղբյուր է եղել: Այժմ այնտեղ մոտ 450 մլրդ խմ գազ կա։ Shell-ի հաշվարկներով՝ այս հանքավայրից տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ կարելի է արդյունահանել, ինչը համեմատելի է անցյալ տարի Գերմանիայի տարածքով Ռուսաստանի 46 միլիարդ խորանարդ մետր մատակարարումների հետ։

Bloomberg-ը նշել է, որ այս հանքավայրը շարունակում են կոնսերվացնել երկրաշարժերի պատճառով, որոնք առաջացել են հորատման հետեւանքով: Դրանցից տուժել է տեղի բնակիչների տների մոտ մեկ երրորդը, եւ նրանք կտրականապես դեմ են հորատման շարունակմանը: Սակայն Եվրոպայում գազի պակասը կարող է ստիպել Նիդեռլանդներին գնալ արմատական քայլի։ Բացի այդ, Եվրամիությունում եւս կողմ են հանքավայրի մասին դիրքորոշման վերանայմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ