News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տեխասում 49-ամյա Բիլի Չեմիրմիրը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի՝ երկու տարեց կանանց սպանելու եւ նրանց թանկարժեք իրերը գողանալու համար, նա կասկածվում է 20 նման հանցագործությունների մեջ, հայտնում է NBC News-ը։

ԱՄՆ Դալլաս քաղաքում տղամարդը մեղավոր է ճանաչվել 87-ամյա Մերի Բրուքսի սպանության համար։ Նա նախկինում մեղավոր է ճանաչվել 81-ամյա Լյութի Հարիսի մահվան համար։ Բացի այդ, նրան մեղավոր են համարում 20 տարեց կանանց մահվան համար։ Ըստ հետաքննության վարկածի՝ տղամարդը երկու տարի շարունակ որսացել է թոշակառուների, սպանել նրանց ու վերցրել թանկարժեք իրերը։

Նրա զոհերից մեկին հաջողվել է ողջ մնալ։ 91-ամյա տուժողը պատմել է, որ անհայտ անձը հետեւել է իրեն մինչեւ տուն, մտել է իր բնակարան, բարձով փորձել խեղդել իրեն, ապա տարել է իր զարդերը։ Բիլլի Չեմիրմիրի ձերբակալությունից հետո ոստիկանությունը վերանայել է այն դեպքերը, երբ զավակները հայտնել են իրենց մահացած ծնողների զարդերի կորստի մասին։ Ենթադրվում է, որ տղամարդը 22 անգամ գործել է այդ սխեմայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ