News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանական Lufthansa ավիափոխադրողն իր ուղեւորներին արգելել է ուղեբեռում միացած Apple AirTags տեղափոխել: Այս մասին հայտնում է One Miles at a Time-ը։

Գաջեթն արգելվել է, քանի որ այն տեխնիկապես միկրոէլեկտրոնային սարք է՝ տվյալների փոխանցման գործառույթով։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության վտանգավոր բեռների փոխադրման կանոնների համաձայն՝ նման սարքերը տեղափոխման ժամանակ պետք է անջատվեն այնպես, ինչպես սմարթֆոններն ու նոթբուքները։

Նշվում է, որ 2021 թվականի գարնանը Apple AirTag-ի թողարկումից հետո մարդիկ հաճախ սկսել են թռիչքներից առաջ սարքն ուղեբեռում դնել՝ ճամպրուկների եւ պայուսակների կորստի դեպքում դրանց գտնվելու վայրը իմանալու համար։

One Miles at a Time-ի տվյալներով՝ Lufthansa-ն աշխարհում առաջին ավիափոխադրողն է, որը սահմանափակել է Apple AirTag-ի օգտագործումը: Միեւնույն ժամանակ, պարբերականի խմբագրությունը չի բացառում, որ այս նախադեպը կարող է օրինակ ծառայել այլ ընկերությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ