News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորի սպորտբազան կարող է դառնալ ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային նշանակության կենտրոն՝ ավելի ընդլայնված հնարավորություններով։ Այդ նպատակով Հոկտեմբերի 7-ին Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում են մի շարք օլիմպիական չեմպիոններ և այլ սպորտսմեններ ու տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։

Հոկտեմբերի 7-ին Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, որոնց կազմում են մի շարք օլիմպիական չեմպիոններ և այլ սպորտսմեններ ու տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ։

Այցի նպատակն էր` ուսումնասիրել մարզահամալիրի առկա հնարավորությունները, քննարկել զարգացման հեռանկարները, դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ ըստ առանձին սպորտաձևերի, որոնք էլ կներառվեն մարզաբազայի զարգացման ծրագրում։

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան ժամանած բարերար Ալբերտ Բոյաջյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հյուրերին վստահեցրին՝ ներդրումները կնպաստեն, որպեսզի Ծաղկաձորի սպորտբազան դառնա ոչ միայն հանրապետական, այլև տարածաշրջանային նշանակության կենտրոն՝ ավելի ընդլայնված հնարավորություններով։ Այստեղ մշտապես մարզվել ու մարզվում են բազմաթիվ, այդ թվում` տիտղոսակիր մարզիկներ։

Հյուրերը շրջեցին բազայի տարածքում, ծանոթացան մարզահամալիրի հնարավորություններին։ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը փաստեց, որ մարզաբազան հայ գործընկերների շնորհիվ վերակառուցվում է, առաջիկայում այն կդառնա առավել հարմարավետ, և ամենատարբեր մարզաձևերոով զբաղվող ռուսաստանցի մարզիկները կհյուրընկալվեն բազայում:

«Այստեղ մեծ էներգետիկա կա, ինչն օգնում է վերականգնվել և պատրաստվել մարզումներին: Հուսով եմ, որ մեր երկրների գործակցության արդյունքում կվերականգնվի այն ընտանիքը, որը եղել է անցած տարիներին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մարզաբազայում մարզումների արդյունքում ձեռք բերված մարզավիճակը թույլ կտա բազմաթիվ մեդալներ նվաճել:

Օլեգ Մատիցինն առաջարկեց 2023 թվականին բազայի շահագործման 55-ամյակին նվիրված ֆորում անցկացնել, որին կմասնակցեն տարբեր տարիների Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու պարալիմպիկ մարզիկներ:

Նա կարևորեց մարզաբազայի ենթակառուցվածքների վերականգնումը և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկը նշեց, որ Ծաղկաձորի մարզաբազայում նաև բելառուս մարզիկներ են մարզվել, որոնք օլիմպիական չեմպիոններ են:

«Ես առաջին անգամ եմ Ծաղկաձորի մարզաբազայում, և այն հրաշալի է: Բազայի պատմությունը, ավանդույթները, կլիման, յուրօրինակությունը, ամեն ինչ ստեղծված է մարզվելու համար»,- ասաց նա:

Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական 4-ակի չեմպիոն Ելենա Վյալբեն հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսվում է վերանորոգել մարզահամալիր տանող  ճանապարհը։ Ի պատասխան Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ քաղաքի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են։

Պատվիրակության կազմում էր նաև Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը, որը հետաքրքրվեց բազայում հաշմանդամային սպորտի մարզաձևեր անցկացնելու հնարավորություններով։ Նրան վստահեցրին, որ բազան ունի բոլոր հնարավորությունները պարալիմպիկ մարզվումներ անցկացնելու համար։

«Այժմ էլ այդ ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- ասաց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի արդիականացման նախագծի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը։

Հանդիպման ընթացքում Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալինկովը և թենիսի՝ Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հիշեցին, որ բազմաթիվ մեդալներ նվաճել են հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:

Տպել
Ամենաշատ