News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտնել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի «հիբրիդային սպառնալիքներին» Իրանը պետք է պատրաստ լինի «հիբրիդային սպառնալիքներին», հաղորդում է Press Tv լրատվականը:

«Իրականում ներկայումս մենք բախվում ենք հիբրիդային սպառնալիքների: Ռազմական սպառնալիքներ, անվտանգության սպառնալիքներ եւ երբեմն անհայտ սպառնալիքների... եւ պետք է պատրաստ լինենք նման... առճակատման», - ավելացրել է Բաղերին:

Նա ողջունել է ազգային կարգ ու անվտանգություն հաստատելուն ուղղված ոստիկանության հսկայական ջանքերը՝ հաշվի առնելով երկրում առաջացած վերջին տագնապները։

Շտաբի պետը հավելել է, որ վերջին օրերին թշնամիները «ողորմելի պատրվակներով»՝ երկրի դեմ «մեծ դավադրություն եւ ապստամբություն» իրականացնելու եւ Իրանի առաջընթացը կանխելու փորձեր են անում, սակայն Իրանի ազնիվ եւ իմաստուն ժողովուրդն իր աջակցությունն է հայտնել Իսլամական իշխանությանը:

Նա նաեւ զգուշացրել է Իրանի զինված ուժերում հակասություն սերմանելու թշնամու փորձերի մասին՝ ասելով, որ նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակին՝ զինված ուժերի բոլոր ճյուղերի համակարգված աշխատանքի շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ