News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր Ahval լրատվականն անդրադարձել է Թուրքիայի Ազգային հետախուզական գործակալության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանի Իրաք հաճախակի այցերին: Ֆիդանը այս շաբաթվա սկզբին հանդիպել է Իրաքի թուրքմենական ճակատին՝ բարձրացնելու սեպտեմբերի կեսերին իր այցի կապակցությամբ իրաքյան ընդդիմադիր քաղաքական գործիչների հարցերը:

Ֆիդանի, հոկտեմբերի 4-ի այցը Իրաքի կիսաինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ, համընկել է Սուլեյմանիա նահանգում հրազենային ծեծկռտուքի ժամանակ քուրդ ակտիվիստ Նագիհան Աքարսելի սպանության հետ, հաղորդում է քրդական Medya News կայքը։

Իրաքի համակարգող կառույցը, որը շիա կուսակցություններից կազմված ընդդիմադիր մարմինն է, կոչ է արել հետաքննություն անցկացնել, իսկ կառույցի անդամ Թուրքի Սեդանն ասել է, որ այցը կազմակերպվել է առանց Իրաքի կենտրոնական կառավարությանը ծանուցելու:

Թուրքիան եւ Իրանը միակողմանի քաղաքականություն են վարում Քրդստանի նկատմամբ, հայտնում է Bianet լրատվական կայքը՝ վկայակոչելով Քրդստանի հայրենասիրական միության (ՔԱԿ) առաջնորդ Լահուր Թալաբանին։ Թալաբանին «կենտրոնական կառավարությանը եւ միջազգային կառույցներին» կոչ է արել՝ ընդդիմանալ թուրքական կողմից բնակելի թաղամասերի գնդակոծմանը։

Ըստ Rudaw-ի ավելի վաղ տարածված հաղորդագրության, թուրքական հետախուզության ղեկավարը սեպտեմբերի 10-ին հերթական այցն է կատարել Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, որտեղ հանդիպել է իրաքյան սուննիների դաշինքի նախագահ Խամիս Խանչերի հետ։ Հաղորդվում է, որ գործիչները քննարկել են Իրաքում ընթացող քաղաքական ճգնաժամը եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ իրաքյան տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները:

Նույն շաբաթավերջին Ֆիդանը հանդիպել է նաեւ Իրաքի նախագահ Բարհամ Սալիհի եւ վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ՝ քննարկելու Իրաքի կառավարությունից իր ռազմական ներխուժումների եւ գործողությունների համար ավելի մեծ աջակցության մասին Անկարայի պահանջները, հայտնում է Fırat News-ը:

Այնուհետեւ Իրաքի Սինջար շրջանի եզդիական համայնքը դատապարտել է Ֆիդանի այցը՝ ասելով, որ այն համընկել է գյուղի վրա թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածի հետ: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, սակայն ականատեսները նշել են, որ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է հատկապես մի ավտոմեքենայի: Իրաքի պատգամավոր Արիֆ Հումամին կոչ է արել հետաքննել Ֆիդանի հանդիպումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ