News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին «անհանգստացրել» է, «միջուկային արմագեդոնի» վերաբերյալ նախագահ Ջո Բայդենի վերջին մեկնաբանությունները ։

«Կարծում եմ, որ ամեն անգամ, երբ մենք մտածում ենք միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին, պետք է լրջորեն վերաբերվենք դրան եւ շատ սթափ», - ասել է Բոլթոնը CBS News-ին:

«Իմ կարծիքով, նախագահն իր մեկնաբանությամբ չափազանցել է այն իրավիճակի լրջությունը, որում մենք գտնվում ենք հիմա», - ասել է Բոլթոնը՝ անդրադառնալով հինգշաբթի օրը արված Բայդենի այն մեկնաբանությանը, որ Քենեդիների եւ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո արմագեդոնի չեն բախվել: Նախագահը բացատրել է, որ միջուկային զեք կիրառումն առանց արմագեդոնի անհնար է:

«Ես հատկապես անհանգստացա, երբ նա ասաց. «Գիտեք, ես չեմ կարող պատկերացնել մարտավարական միջուկային զենքի օգտագործումը, որը չի հանգեցնի Արմագեդոնի»: Սա պատճառահետեւանքային կապն է՝ մարտավարական միջուկային զենքի կիրառման, որով ներկայումս սպառնում է Վլադիմիր Պուտինը», - նշել է Բոլթոնը:

«Պուտինը կցանկանար, որ մենք մտածենք, որ դա անխուսափելի է եւ, որ մարդիկ նյարդայնանան։ Այստեղ միջուկային զենք կիրառելու վտանգ կա։ Սակայն չեմ կարծում, որ առկա են այն հանգամանքները, որ դա տեղի ունենա», - ասել է նախկին խորհրդականը եւ հավելել, որ Արեւմուտքի համար շատ կարեւոր է հետ չմնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ