News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության  Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 433 ընտրող կամ ընտրողների 25.88 տոկոսը :

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի

Ծմակահողում 168 ընտրողից քվեարկել է 97-ը կամ 57.74 տոկոսը,

Մոխրաթաղում՝ 264 ընտրողից 122-ը կամ 46.21 տոկոսը, Նոր Ղազանչիում՝ 123-ից  32 ընտրող կամ 26.02 տոկոսը, Վանքում՝ 1032 ընտրողներից 165-ը  կամ 15.99 տոկոսը, իսկ

Մարտունու շրջանի  Խերխան համայնքում 86 ընտրողներից քվեարկել 17-ը  կամ 19.77 տոկոսը:

Տպել
Ամենաշատ