News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը եւ Հունաստանը հայտարարել են, որ գործարքը, որը Թուրքիային թույլ է տալիս ածխաջրածիններ փնտրել Միջերկրական ծովի լիբիական ջրերում, «անօրինական է»: Աթենքը հայտարարել է, որ իրենք դեմ կլինեն նախագծին՝ բոլոր «օրինական միջոցներով», հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

Թուրքիան հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Տրիպոլիի իշխանությունների հետ՝ Միջերկրական ծովի լիբիական ջրերում ածխաջրածինների որոնումների վերաբերյալ։

«Այս համաձայնագիրը սպառնում է կայունությանն ու անվտանգությանը Միջերկրական ծովում»,- ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ Կահիրեում Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպման ժամանակ։

Գործարքը հաջորդել է համաձայնագրին, որը Թուրքիան, պաշտոնական Տրիպոլիի հետ, ստորագրել է երեք տարի առաջ եւ որով սահմանազատում է երկրների ընդհանուր ծովային սահմանները: Հունաստանը, Եգիպտոսը եւ Կիպրոսը նշել են, որ 2019 թվականի գործարքը խախտում է իրենց տնտեսական իրավունքները մի տարածքում, որը ենթադրաբար պարունակում է բնական գազի հսկայական պաշարներ:

«Մենք կօգտագործենք բոլոր օրինական միջոցները մեր իրավունքները պաշտպանելու համար»,- հավելել է Դենդիասը՝ հավելելով, որ Տրիպոլին «անհրաժեշտ ինքնիշխանություն չունի այս տարածքի նկատմամբ», եւ այդ պատճառով համաձայնագիրը «անօրինական է եւ անընդունելի»։

Շուքրին ասել է, որ Տրիպոլիի իշխանությունների մանդատը «լրացել է», եւ «Տրիպոլիի կառավարությունը համաձայնագրերը ստորագրելու լեգիտիմություն չունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ