News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ուկրաինական իշխանությունները շարունակեն կազմակերպել ահաբեկչություններ, ասել է Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հետեւում կանգնած են Կիեւի իշխանությունները։

«Քրեագիտական եւ այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաեւ օպերատիվ ինֆորմացիան վկայում են այն մասին, որ հոկտեմբերի 8-ի պայթյունն ահաբեկչական գործողություն է։ Ահաբեկչական գործողություն՝ ուղղված Ռուսաստանի կրիտիկականորեն կարեւոր քաղաքացիական ենթակառուցվածքը վնասելուն։ Ակնհայտ է նաեւ, որ ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, կատարողներն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- նշել է Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահն Ուկրաինային մեղադրել է միջուկային ահաբեկչության ակտերի, Զապորոժիեի ԱԷԿ-ի եւ Կուրսկի ԱԷԿ-ում դիվերսիայի փորձի մեջ։

«Ուկրաինայի հատուկ ծառայություններն իրականացրել են նաեւ արդեն երեք ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Կուրսկի ԱԷԿ-ի նկատմամբ՝ քանիցս վնասելով բարձրակարգ էլեկտրակայանի գծերը։ Երրորդ նման ահաբեկչության հետեւանքով վնասվել է  երեք նման գիծ։ Նախաձեռնված միջոցներով վնասը կարճ ժամկետում վերացվել է, որեւէ լուրջ հետեւանք թույլ չի տրվել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ուկրաինային սպառված ուրանով արկերի մատակարարմանը․ Պուտին
Ես չեմ զարմանա իրադարձությունների նման զարգացումից, եթե այդ առաքումն իրականում տեղի ունենա․․․
Մեծ Բրիտանիան սպառված ուրան պարունակող զրահապատ արկեր կուղարկի Ուկրաինա․ ԶԼՄ
Այս արկերը ռադիոակտիվ են, եւ գիտնականները կարծում են, որ մարդու առողջության վրա դրանց թունավոր ազդեցությունը կարող է շարունակվել հակամարտությունների ավարտից երկար ժամանակ անց․․․
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Պուտինի հետ հեռախոսազրույցները տեւել են մինչեւ մեկուկես ժամ․ Գերմանիայի կանցլեր Շոլց
Կանցլերը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կողմերը փոխզիջման չեն հասնում․․․
Էստոնիայի արտգործնախարարը ժամանել է Կիեւ
Նա այցելել է Ուկրաինայի Գերագույն Ռադա․․․
Ամենաշատ