News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան եւս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարության գործադրած ջանքերի ու համեմատաբար բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնեսական տարին կարելի է համարել բարեհաջող: Ստացված բերքի ցուցանիշները հնարավորություն են տվել արտահանելու բերքը:

«Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան եւս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ:Մենք կարող ենք համագործակցել բոլոր ոլորտներում, ինչպես, օրինակ, անասնապահության, սերմնաբուծության, վերամշակման ճյուղերում:Լավ ավանդույթներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող պահածոների գոծարաններ ու վերամշակող ձեռնարկություններ ունենք:Վրաստանի դեպքում կարող ենք մատնանշել գինեգործության ոլորտը:Երկար տարիներ հաջողությամբ  համագործակցել ենք:Նախորդ երկու տարիներին գյուղատնտեսական որոշ մթերքների հետ կաված արտահանման խնդիրներ եղան: Հուսով ենք, որ այս տարի նմանատիպ խնդիրներ չեն առաջանա», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաեւ հայկական ներդրումներին Վրաստանում:

Իր հերթին դեսպան Շարմանաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստվում է Հայաստան ներկրել եգիպտացորեն: «Համագործակցության առումով, ինչպես տեսնում եմ, կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող է  օրինակելի լինել Վրաստանի համար: Պետք է արձանագրել, որ Վրաստանի համեմաությամբ Հայաստան ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, եւ դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում` հատկապես պտուղ - բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ», - նկատել է Վրաստանի դեսպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ