News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Նորարարական բժշկագիտություն» խորագիրը կրող գիտաժողով կանցկացվի: Այս մասին նշված է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում: Ըստ այդմ`գիտաժողովը նախատեսվում է անցկացնել Երեւանի պետական բժշկական համալսարանում` հոկտեմբերին:

Բժշկական համալսարանում սակայն այս մասին չգիտեին: Բժշկական համալսարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, գիտաժողովի անցկացման նախաձեռնող Հարություն Ալավերդյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է, որ դա սխալմունք է, քանի որ Գիտության պետական կոմիտեից այդ գիտաժողովի համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որեւէ ծանուցում իրենք չեն ստացել:

NEWS.am- Ինովացիայի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք գիտության պետական կոմիտեն ֆինանսավորում տրամադրելո՞ւ է գիտաժողովի համար: Այդ գերատեսչության գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լեւոն Մարդոյանն ասաց, որ ֆինանսավորումը իսկապես տրամադրվելու է:

«Նորարարական բժշկագիտություն» խորագրով գիտաժողովը ներառված է Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտաժողովների ցանկում, որը հրապարակված է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում»,-ասաց Լ.Մարդոյանը: Նրա խոսքով`գիտաժողովն անցկացնելու համար սեպտեմբերի սկզբին կհատկացվի 550 հազ. դրամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ