News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի նա միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (ՄԶՉՊ)՝ որպես միջուկային զենք չունեցող կողմ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հեյդար Ալի Բալուջին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում զինաթափման եւ միջազգային անվտանգության կոմիտեի 77-րդ նիստում։

Նախանշելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը զինաթափման եւ միջազգային անվտանգության հարցում՝ նա նշել է, որ անվտանգության նոր եւ ոչ ավանդական սպառնալիքները խաթարել են խաղաղությունը եւ վատթարացրել անվտանգության իրավիճակն աշխարհում։ Նրա խոսքով, միջուկային սպառազինությունների մրցավազքին զուգահեռ լարվածության աճը կարող է հանգեցնել աշխարհում սառը, եւ նույնիսկ միջուկային պատերազմի, հաղորդում է Press TV-ն։

Բալուջին ուշադրություն է հրավիրել ռազմական ծախսերի աճի եւ 2021 թվականին ռազմական ծախսերի ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ ասելով, որ ԱՄՆ-ն ունի ամենաբարձր ռազմական ծախսերը եւ միջուկային զենքը՝ համեմատած այլ երկրների հետ:

Նա նշել է, որ միջուկային տերությունների պարտադիր իրավաբանական պարտավորությունների կատարումը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն չի իրականացվել՝ միջուկային զենքի վերահսկման միջազգային պայմանագրերի ձախողման եւ ՄԶՉՊ գործողությունների ժամկետըի քննարկման երկու հաջորդական համաժաղավների չկայացման պատճառով։ Նա նախազգուշացրել է, որ միջուկային տեչությունները մեծացնում են իրենց զինանոցները։

Իրանցի բանագնացի խոսքով՝ սպառազինությունների վերահսկման ճարտարապետության էրոզիայից բացի, միջուկային զենք ունեցող պետությունների կողմից ՄԶՉՊ-ն չի կատարվել՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի նրանց:

Բալուջին հավելել է, որ Իսրայելն ունի զանգվածային ոչնչացման զենք, նա նաեւ կիբերհարձակումներ եւ ֆիզիկական հարձակումներ է իրականացրել միջուկային օբյեկտների վրա, սպանել է գիտնականների։

Նա նշել է, որ Իսրայելը խոչընդոտել է միջուկային զինաթափմանը տարածաշրջանում՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել երկրի վրա, որպեսզի նա միանա ՄԶՉՊ-ին՝ որպես միջուկային զենք չունեցող կողմ եւ համաձայնի ԱԷՄԳ-ի վերահսկողությանը:

«Մենք կարծում ենք, որ միջուկային զենքը զսպող միջոց չէ, այլ զանգվածային սպանությունների գործիք»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետը բացատրել է, որ միջուկային զինաթափումը ամբողջական վերացման միջոցով կարող է լինել պարզ լուծում՝ հավելելով, որ պետք է հրաժարվել քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումից, եւ այդ կապակցությամբ բոլոր կոնվենցիաները պետք է իրականացվեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ