News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի հարավ-արեւելքում մի տղամարդ է ձերբակալվել՝ Իսրայելի օգտին լրտեսելու կասկածանքով։ Քերման նահանգի դատական դեպարտամենտի ղեկավար Հոջաթ ալ Իսլամ Էբրահիմ Համիդիի խոսքով՝ ԻՀՊԿ-ի հետախուզական ուժերը ձերբակալել են «Մոսադ»-ի օգտին լրտեսության մեջ կասկածվող տղամարդուն, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ ինքը դիվերսիա է ծրագրել։ Ձերբակալվածը փորձել է կապեր հաստատել Իրանի հետախուզության պաշտոնյաների հետ՝ իր չարամիտ ծրագրերն իրականացնելու համար:

Նա հավելել է, որ կասկածյալը վերջերս մի քանի անգամ գործարարի անվան տակ այցելել է հարեւան երկրներ եւ ինտերնետի միջոցով կապվել է Իսրայելի ռեժիմի հետախուզական ծառայության հետ։

Կասկածյալը նաեւ ծրագրել էր հեռանալ Իրանից, որպեսզի հանդիպի «Մոսադ»-ի սպաների հետ, սակայն հեռանալուց առաջ ձերբակալվել է ԻՀՊԿ անվտանգության ծառայության կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ