News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստվում է աշխատուժի արտահանման վերաբերյալ համաձայնագիր կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Համաձայնագրի տեքստը տեղադրված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում, իսկ հարցը ներառվել է կառվարության սեպտեմբերի 1-ի նիստի օրակարգ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ԱՄԷ համապատասխան գերատեսչությունը (հավանաբար` աշխատանքի նախարարությունը) Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը կներկայացնի թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտեր: ՀՀ միգրացիոն ծառայությունը պետք է միջոցներ ձեռք առնի այդ հայտերը բավարարելու համար, ինչպես նաեւ պետք է հեշտացնի ԱՄԷ-ում աշխատել ցանկացողների բուժզննման, անձնագրի եւ ելքի թույլտվության գործընթացները: Աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն Աբու Դաբիում, սակայն հաստատվեն ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

ԱՄԷ-ն ունի խիստ զարգացած եւ բարձր տեմպերով զարգացող տնտեսություն: Երկրի իշխանությունները վարում են տնտեսական, այսպես կոչված, «բաց դռների» քաղաքականություն:

ԱՄԷ-ի տնտեսության եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտների հսկայածավալ ծրագրերն իրականացվում են օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ (Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, արաբական երկրներ եւ այլն):

ԱՄԷ-ի գործատուների կողմից առաջարկվում են բավականին գրավիչ պայմաններ` բարձր աշխատավարձ, բնակության բավարար պայմաններ, երկկողմանի ինքնաթիռի տոմսեր: Բացի այդ` ԱՄԷ օրենսդրությունը կտրականապես արգելում է աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո երկրում մնալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ