News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շատ հարցեր կային չպատասխանված, մենք սպասում էինք, թե երբ կլինի նախագիծը, որ տեսնենք, թե կոնկրետ որ համալսարանը որ համալսարանի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում, ինչ հիմնավորմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

«Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստըի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք մենք դրա մասին իմացել, եւ երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով, ինչպես ասացի, ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Այդ առումով այս բողոքի ալիքը թե աշխատակազմի, թե դասախոսական կազմի, թե ուսանողության հետ այդ լուրին տարածումից հետո է առաջացել»,-ասաց նա:

Ռոկտորը նշեց, որ այսօր համալսարանի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, նաեւ Հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում. «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության եւ աշխատակազմի հետ չի քննարկվել: Որպեսզի այս հարցը քննարկվի, բարձրաձայնվեն մեր մտահոգությունները, որպեսզի լսվի մեր կարծիքը, այդ թվում ուսանողների, դասախոսների, եւ փորձենք մեր տեսակետն արտահայտել, շեշտել, որ գրեթե 90 տարվա պատմություն ունեցող այս համալսարանն իր դիրքը ունի մեր թե բուհական համակարգում, թե ընդհանրապես Հայաստանում, որ համալսարանը մեծ հեղինակություն վայելող համալսարան է: Մենք չենք  չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվի որեւէ այլ համալսարանի հետ որեւէ սցենարով: Ես հիմա արտահայտում եմ բոլորի կարծիքը՝ եւ ուսանողության, եւ դասախոսության: բոլորս այս հարցում միակարծիք ենք, այս հարցը պետք է բարձրաձայնենք ու քննարկենք: Եթե թույլ տաք, հիմա վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, մինչեւ շաբաթվա վերջ պետք է խնդրենք հանդիպում մեզ հետ»,-ասաց ռեկտորը:

Նա խնդրեց ուսանողներին իրենց միջից ամենաշատը 50 հոգի պատվիրակել, որոնք քննարկումը կվարեն թե կառավարության, թե նախարարության ներկայացուցչի հետ. «Ես լիահույս եմ, որ մեր խոսքն ու կարծիքը լսվելու է: Մենք նորից կհավաքվենք, եթե մեզ համար ոչ բարեհաճ լուծում լինի»:

Բրյուսովի անվան պետական համալսարանը փակելու գաղտնի նախագիծ է շրջանառվում.համալսարանն ու ԿԳՄՍՆ-ն առայժմ չեն մեկնաբանում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ