News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի կառավարության նիստում հայտարարեց, թե կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը:

«Արդեն մաշկված ծրագիր ունենք, ՊՆ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել եւ համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն: Սա իհարկե, ըստ ցանկության է, ժամաքանակը, հագուստը, ամեն ինչը կհստակեցվի»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Եթե խոսում ենք մեկ ամիս պարտադիր պատրաստության մասին, կարող ենք, ասենք, կանանց դեպքում դարձնել 15 օր կամ 7 օր: Եկեք արձանագրենք, որ եթե ասում ենք բոլոր ՀՀ քաղաքացիները, կանայք նույնպես այդ բոլորի մեջ են: Կարծում եմ՝ զենքի հետ ծանոթ լինելը ոչ մեկին վնաս չի տա: Դա նույնպես գիտելիք, էրը ոչ մեկին վնաս չի տա»:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փաթեթին, որով նխատեսվում է, որ կամավոր ատեստավորում անցնելուց հետո պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնակի ավելանալու է: Ատեստավորումը չանցած զինծառայողները հնարավորություն ունեն տարվա մեջ երկու անգամ նորից անցնել ատեստավորում: Եթե ամեն դեպքում չանցնեն ատեստավորումը, ապա նրանց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքվի:

Սուրեն Պապիկյանը նաեւ հայտարարեց, որ եռամսյա հավաքները վերացվում են, դրանք կլինեն 25-օրյա, սակայն պարտադիր բոլոր ՀՀ զինապարտ քաղաքացիների համար: Քաղաքացիները կարող են ընտրել, թե երբ են ուզում անցնել հավաքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ