News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում, ինչը հազիվ թե արվի, քանի որ կարող է պահանջել, որպեսզի ԱՄՆ/ՆԱՏՕ ինքնաթիռները ռազմական բախման մեջ մտնեն Ռուսաստանի հետ։ Սակայն ՆԱՏՕ միավորված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը ենթադրել է, որ վերջին գրոհները կարող են Արեւմուտքին ստիպել անթռիչք գոտի մտցնել երկրում, գրել է 19fortyfive-ը։

«Նա կոչ է արել ԱՄՆ ՌԾՈւ-ին Ուկրաինա ուղարկել ավելի կատարյալ ինքնաթիռներ՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ Ստավրիդիսը սոցցանցում գրել է. «Քանի որ Պուտինի հնարավորությունները փոքրանում են, նա կդիմի անցյալում իրեն արդարացրած միջոցին։ Երկրի պարզ ոչնչացմանը, ինչպես Սիրիայում։ Ժամանակն է ուկրաինացիներին տալ բարձրորակ ինքնաթիռներ, որպեսզի կարողանան փակել օդը...»։ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն, իր հերթին, գրել է. «Եթե Պուտինը շարունակի այս ահաբեկչական գործողությունները, ՆԱՏՕ-ն, գուցե, վերանայի անթռիչք գոտու ստեղծման հնարավորությունը»։

Չնայած անթռիչք գոտի մտցնելը քննարկվել է արեւմտյան պաշտոնատար անձանց կողմից, այն հիմնականում անհաջող է համարվել։

Անթռիչք գոտիներ նախկինում մտցվել են ընդամենը երեք անգամ, այդ թվում՝ մասամբ՝ ոչ ամբողջ Իրաքում՝ 1991թ. Պարսից ծոցի պատերազմից հետո, Բոսնիայում 1992թ. եւ Լիբիայում 2011թ.։ Բոլոր այս դեպքերում ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն օգտագործել են իրենց ռազմական ավիացիայի գերակշռությունը՝ ապստամբությունները ճնշելու եւ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու համար։

Իրաքում այն մասամբ է հաջողված եղել։ Իսկ Բոսնիայում, օրինակ, 1993թ. ապրիլի 12-ից մինչեւ 1995թ. դեկտեմբերի 20-ը կողմերին խանգարել է օգտագործել բոսնիական օդային տարածքը եւ կարեւոր ավանդ ներդրել խաղաղության հաստատման գործընթացում։

Բայց 1995թ. F-16-ի կապիտան Սքոթ Օ՛Գրեյդին խփվեց «երկիր-օդ» հրթիռով Բոսնիայի երկնքում։

Լիբիայում անթռիչք գոտի մտցնելը նույնպես լուրջ խնդիրներ է ստեղծել ՆԱՏՕ-ի համար, քանի որ Լիբիայի տարածքը 1 761 191 քառակուսի կիլոմետր է։ ՆԱՏՕ-ի ավիացիան ենթարկվում էր լուրջ սպառնալիքների։ Ուկրաինայի տարածքը զգալիորեն ավելի մեծ է պարեկման համար։ ՆԱՏՕ-ի օդաչուները խոցելի կլինեն ոչ միայն ռուսական ցամաքային զորքերի եւ ինքնաթիռների, այլեւ «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների գրոհների հանդեպ, որոնք կարձակվեն Ռուսաստանի տարածքից։

Անթռիչք գոտիները պատերազմը չեն ավարտի։ Սադամ Հուսեյնը նախկինի պես գործում էր երկրի վրա, իսկ Լիբիայում շարունակվում էին մարտական գործողությունները։ Բոսնիական անթռիչք գոտին նույնպես չկարողացավ խանգարել սերբամետ ուժերին պաշարել Սրեբրենիցան։

Անթռիչք գոտին չի կանգնեցնի մարտական գործողություններն Ուկրաինայում։ Դա կարող է պարզապես ՆԱՏՕ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Գուցե հենց այդ էլ իրականում ցանկանում են Ուկրաինայի ղեկավարները՝ ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։ Եվ ինչպես անցած շաբաթ ասել է նախագահ Ջո Բայդենը, «այդ իրադարձությունը պարզապես մահացու կերպով մեզ կմոտեցնի միջուկային Արմագեդոնին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
Մենք կրկնում ենք, որ ռազմական գործողությունների էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից․․․
Ամենաշատ