ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթընի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - գրել է Միրզոյանը։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կատարելով հետեւյալ գրառումը`. «Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»։