News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հավատարիմ շունը փրկել է փոքրիկ տղայի կյանքը`հասկանալով նրա առողջական խնդիրը, հայտնում է Mirror-ը։

Յոթամյա Թոմաս Ֆրենչը մի քանի տարի է ինչ 1-ին կարգի շաքարախտ ունի, տղայի հայրն ու մայրը ստիպված են անընդհատ վերահսկել որդու արյան շաքարի մակարդակը։ Մի օր ընտանիքը սովորականի պես ընթրել է, որից հետո տղան թեստ է արել. դրանք Թոմասն օգտագործում է ուտելուց հետո: Թեստը ցույց է տվել, որ նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նորմալ է։

Ինչ-որ պահի տղայի մայրը ուշադրություն է դարձրել իրենց շան տարօրինակ պահվածքին։ Շունը հուզվել է, նվնվացել ու թռել տղայի գիրկը։ Հանկարծ տղան վատ է զգացել եւ կորցրել է գիտակցությունը։

Բժիշկները չափել են երեխայի շաքարի մակարդակն արյան մեջ եւ պարզել, որ այն ծայրահեղ վտանգավոր աստիճանի ցած է։ Պարզվել է, որ շաքարի մակարդակն իջել է ավելի արագ, քանի տնային թեստերը կարող են ցույց տալ:

Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը, նա հիվանդանոց է տեղափոխվել դիաբետիկ կոմայի եզրին։ Տղայի մայրը կարծում է, որ որդին ողջ է մնացել՝ միմիայն իրենց շան հոտառության շնորհիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ