News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի երթ են իրականացնում Երեւանում: Նրանք երթով շարժվում են դեպի կառավարության շենք: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի համալսարանը Ֆիկուլտ ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին:

Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու»:

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվն պետական համալսարանի ռեկտորը եւս հայտարարել էր, որ իրենցից գաղտնի է պահվել այդ որոշումը, իրենք ունեն փաստարկներ, դեմ են համալսարանի փակմանը: Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հայտարարել էր, որ այդ բուհերի ղեկավարները տեղյակ են եղել նախագծի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ