News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Էկոնոմիկայի նախարարության դիմաց: Այնտեղից երթով գնացել են նաեւ կառավարություն, որտեղ դիմում են գրել վարչապետին անունով, ապա նորից վերադարձել էկոնոմիկայի նախարարության մոտ:

Կառավարությունում խոստացել են, որ այսօր անպայման պատասխան կտրվի իրենց Էկոնոմիկայի նախարարությունից:

«Մեր պահանջն այն է, որ մեր խաղողը մթերվի, այգում հիմա խաղողը փչանում է, հետ է գնում, գերհասունացում է սկսվել, եղանակն էլ ավելի է փչացնում խաղողը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիրի Ամասիա բնակավայրի բնակիչցներից մեկը:

«Գործարանները չեն ընդունում խաղողը, իսկ մի քանի հոգի, որ գնում 5-6 օր հերթ են կանգնում, որ հանձնեն, էդ ժամանակ անձրեւներից ավելի է փչանմում, գնում է գնի իջեցում: Արդեն 10 օր առաջ պետք է հանձնած, վերջացրած լինեինք:

Կոնկրետ ես դեռ խաղողը չեմ էլ քաղել, մոտ 70 տոննայի չափով խաղող ունեմ: Պայմանագիր մեզ հետ ոչ ոք չի կնքում: Շատ վաղուց մենք «Նոյ» գործարանում ենք հանձնել խաղողը, հիմա իրենց պետք չի խաղող:

Կառավարությունը մեզ հույսով էր արել: Անցյալ տարի էլ էր խնդիր եղել, կառավարությունը խոստացել էր, որ այս տարի լրիվ այլ կլինի ամեն ինչ, բայց ոչ մի բան էլ ուրիշ չեղավ, ավելի բեթար եղավ: Այս տարի գոնե 130 դրամով էին մթերում, այս տարի թանկացումների ֆոնին մթերման գինը ավելի իջավ: Պարոն Քերոբյանն իր բերանով ասաց, որ 120 դրամ ինքնարժեքն է, հիմա ինքնարժեքից էլ ցածր են ուզում մթերել: Հենց նոր Էկոնոմիկայի նախարարությունից մեկն իջավ, ուղղորդում էր մի տեղ, որտեղ 120 դրամով կմթերեն: Մենք չէինք հավատում, ասացինք՝ բարձրախոսով միացրեք, թող ասեն: Բարձրախոսով ասացին, որ 100 դրամով են պատրաստ մթերել:  Նորից էլի մեզ խաբում էին»,-ասաց նա:

Գյուղացու խոսքով, հիմա կառավարությունն իրենց առաջարկում է գնալ «Վեդի ալկո» գործարան, որը բավական հեռու է. «Այնտեղ հիմա մեծ հերթեր են, 100-ից ավելի մեքենա կա, այսինքն եթե հենց այսօրվանից սկսեն մթերել, մեկ ամիս կտեւի, մինչեւ մենակ մեր գյուղի խաղողը մթերի: Հիմա արդեն խաղողը քաղելիս 20 տոկոսը թափվում է գետնին, մեկ շաբաթ հետո 60 տոկոսն է թափվելու գետնին: Նեխում է, թուլացել է, ցամաքում է, քաշը ընկնում է: Առաջարկում են 120 դրամով: Փաստորեն Արմավիրի մարզում գործարան չկա, որ մեզ ուղղորդում են «Վեդի ալկո»: Միայն մեր գյուղում 800-1000 տոննա չքաղված վիճակում խաղող կա, որ պետք է մթերվի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ