News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ակտիվ զարգացնելով թվային բանկինգը` Արդշինբանկը իր հաճախորդներին է ներկայացնում հերթական նորույթը՝ Visa Digital թվային վճարային քարտը։ Թվային քարտը տրամադրվում է օնլայն, իր ֆունկցիոնալությամբ նման է պլաստիկ քարտին, բայց ավելի կատարելագործված է: Հաճախորդները կարող են թվային քարտ պատվիրել առանց բանկ այցելելու՝ օգտագործելով միայն Արդշինբանկի բջջային հավելվածը:

Թվային քարտը հասանելի է 3 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և քարտապաններին հնարավորություն է տալիս.

Կատարել օնլայն վճարումներ

Գրանցել քարտը Apple Pay-ում կամ ArdshinPay-ում և կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում

Իրականացնել ցանկացած բանկային գործարք բացի կանխիկացումից. փոխանցել գումար սեփական հաշիվների միջև կամ այլ հաճախորդների ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդ, վճարել կոմունալները, գույքահարկը, ՃՈ տուգանքներ և պետական այլ վճարումներ:

Օգտվել Visa Gold քարտապաններին հասանելի արտոնություններից, զեղչերից և քեշբեքերից: 

«Մենք ուրախ ենք նոր սերնդի թիրախային խմբի մեր հաճախորդների համար անգամ ամենահեռավոր մարզերում հասանելի դարձնել թվային քարտի ծառայությունը: Visa Digital քարտով հնարավոր է անկանխիկ և օնլայն գնումներ կատարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խանութներում - նշում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը: 

Ակցայի շրջանակում հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 17-ը Արդշինբանկում թվային քարտի տրամադրումը կլինի ընդամենը 1 ՀՀ դրամ:

Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/3OPkoS6: Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ