News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles ընկերությունը (Stellantis կորպոռացիայի մաս) ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Jeep Avenger ամենագնացը: Սա Jeep ապրանքանիշի շարքում առաջին էլեկտրական մեքենան է, գրում է Habr պորտալը։

Էլեկտրամոբիլը կօգնի ապրանքանիշին կրկնապատկել իր տարեկան վաճառքը Եվրոպայում՝ հասցնելով 300 000 միավորի, կարծում է ընկերության ղեկավարությունը։ Որոշ եվրոպական շուկաներում գնման համար հասանելի կլինի ներքին այրման շարժիչով Avenger տարբերակը: Բացի այդ, արտադրողը նախատեսում է թողարկել Avenger-ի հիբրիդային տարբերակը: Նոր մոդելը վաճառքում կհայտնվի 2023 թվականի գարնանը։

Ամենագնացը կառուցված է Stellatic eCMP էլեկտրական պլատֆորմի երկրորդ սերնդի տարբերակի վրա, որը նաեւ ընկած է Peugeot e-208, Opel/Vauxhall Mokka-e եւ Citroen e-C4 էլեկտրական մեքենաների հիմքում:

Էլեկտրական Avenger-ը թողարկելով՝ կոնցեռնը նախատեսում է մրցակցել Hyundai Kona Electric, MG ZS, Smart #1 եւ Opel Mokka-e էլեկտրական ամենագնացների հետ։ Էլեկտրամոբիլի մեկնարկային տարբերակը կվաճառվի 40 000 եվրո գնով, սակայն գնորդները կկարողանան օգտվել էլեկտրական մեքենաների ձեռքբերման եվրոպական արտոնություններից։

Avenger-ը հագեցած է 10,25 դյույմանոց, Android Automotive-ի վրա հիմնված սենսորային էկրանով, ինչպես նաեւ 10,25 դյույմանոց եւ 7 դյույմանոց լրացուցիչ էկրաններով:

Stellantis-ը Avenger կոնցեպտը ներկայացրել է այս տարվա մարտին։ Էլեկտրական մեքենան կորպորացիայի Dare Forward 2030 ծրագրի մի մասն է: Ռազմավարությունը նախատեսում է, որ Stallantis-ը մինչեւ 2038 թվականը ածխածնային չեզոք լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Ամենաշատ