News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամը եւ արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ ծավալված  մասշտաբային տնտեսական պատերազմը անմիջական ազդեցություն ունեն ՌԴ եւ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ամբողջ կոնֆիգուրացիայի վրա: Այս մասին «ԵԱՏՄ-ի զարգացման ուղղության հեռանկարները նոր պայմաններում եւ երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ նրանց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» կլոր սեղանի ժամանակ իր ելույթում ասաց «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը:

Նրա խոսքով, այս միավորումն ի սկզբանե ստեղծվել է որպես մասնակից երկրների միջազգային մրցունակության բարձրացման գործիք՝ հիմնված հիմնական ինստիտուտների եւ միջազգային կարգի պրակտիկայի վրա՝ հիմք ընդունելով համընդհանուր թափանցիկություն եւ  գլոբալիզացիան: Այժմ այս հիմնարար պայմանները սկզբունքորեն փոխվում են.  իրականություն են դարձել Ռուսաստանին «անջատելու»  այն արտադրա-ներդրումային ու ֆինանսա-լոգիստիկ շղթաներից, որոնց վրա վճռորոշ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները։

Այդ կապակցությամբ նոր նշանակություն են ստանում ֆինանսական, առեւտրա-տնտեսական, ինստիտուցիոնալ եւ տրանսպորտային, լոգիստիկ հնարավորությունները, որոնք կապված են ԵԱՏՄ եւ նրա ընդհանուր շուկայի զարգացման, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի շարունակվող մասնկացության  հետ գլոբալիզացիայի այն ինստիտուտներում, որոնցից Արումուտքը փորձում է առանձնացնել Ռուսաստանին:

 «Եթե նախկինում ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը համարվում էր ավելի շուտ որպես լրացուցիչ հնարավորություն, ապա այժմ դրա միջոցով է հնարավոր լուծել այնպիսի խնդիրներ, որոնք արդիական են պատժամիջոցներին դիմադրողականության բարձրացման ու դրա գիտատեխնիկական զարգացման համար, երրորդ երկրների հետ առեւտուրն ընդլայնելու, տեխնոլոգիաները հասանելի դարձնելու, լոգիստիկ լուծումների եւ ֆինանսական շուկաների համար: Եվրասիական տնտեսական ինտեգրումը ժամանակակից պայմաններում կարող է իրական օգուտներ բերել Ռուսաստանին»,- ասաց նա։

Բորդաչովի խոսքով՝ ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ եւ  նորմատիվ իրավական շրջանակը ներկայումս ավելի քիչ տոքսիկ է համեմատած միության անդամ առանձին երկրների իրավազորության հետ եւ կարող է քաղաքականապես ավելի ընդունելի լինել Ռուսաստանի Դաշնության համար՝ օտարերկրյա գործընկերների հետ պատժամիջոցների սահմանափակումների եւ արտաքին տնտեսական/կարգավորող փոխգործակցության ձեւաչափերի առումով։

 «Ռուսաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում ԵԱՏՄ-ի կիրառման ընդլայնմանն ուղղված միջոցառումների շարքը ներառում է ինչպես արձագանքել Արեւմուտքի կողմից տնտեսական պատերազմից բխող ընդհանուր մարտահրավերներին, այնպես էլ անհրաժեշտ արտաքին ռեսուրսների հասանելիության նոր մեխանիզմների ստեղծումը:

Հարկավոր է հաշվի առնել, որ այդ միջոցառումները կձեռնարկվեն համաշխարհային տնտեսության լուրջ ճգնաժամային միտումների պայմաններում, որոնցից մի քանիսը դրականորեն են ազդում Ռուսաստանի որոշակի մրցակցային առավելությունների վրա, ինչպիսիք են առանցքային հումքային ռեսուրսների ապահովումը, ինչպես նաեւ էներգետիկ ապրանքների, մշակաբույսերի եւ հանքային պարարտանյութերի արտահման ոլորտում առաջատար դիրքերը»,- ընդգծեց նա։

Ինչպես նշել է Բորդաչյովը, 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սրումը եւ դրա հետ կապված հակառուսական պատժամիջոցներն արագացրել են էներգակիրների գների աճը, ինչը հանգեցրել է ինֆլյացիայի ուգժնացման  աշխարհի շատ երկրներում։ Այսպես, 2022 թվականի մարտ-հուլիս ամիսներին Եվրոպայում գազի միջին գները 2,4 անգամ բարձր են եղել 2021 թվականի համեմատ, եւ 8 անգամ ավելի բարձր են, քան 2019 թվականի նախաճգնաժամային ժամանակաշրջանում։ 

Brent տեսակի նավթը նույն ժամանակահատվածում 1,6 անգամ բարձր է եղել 2021 թվականի ցուցանիշից եւ 1,7 անգամ բարձր   2019 թվականի ցուցանիշից։ Զարգացած երկրներում (Եվրոգոտի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլն) ինֆլյացիան արագացել է մինչեւ 8-9 տոկոս (2022 թվականի հունիսի դրությամբ)՝ 2021 թվականին միջինում 2,5-5 տոկոսից։

«Ռուսաստանը՝ որպես նավթի, գազի, նավթագազային արտադրանքի՝ աշխարհում խոշորագույն արտահանողը,  կարող է մեղմել ռիսկերը՝ մատակարարելով էժան, սակայն իր համար շահավետ գներով հումք, ինչպես դա հիմա անում է Չինաստանի եւ Հնդկաստանի համար։
Բացի այդ, պարենային ապրանքների գների աճը եւ ընդհանուր ինֆլյացիոն ճնշումը, որը սկսվել է 2021 թվականի երկրորդ կիսամյակում, ուժեղացել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ 2022 թվականի գարնանը պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը հասել է պատմական առավելագույնին՝ 159,3 կետ՝ 20 տոկոսով ավելի, քանի  2008-2011 թվականներին նախորդ պատմական առավելագույնը։

Սեւ ծովով հացահատիկի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով համաշխարհային շուկայում հացահատիկային մշակաբույսերի պակասի վտանգ կար 2022 թվականի աշնանը եւ 2023 թվականին։ Որպես պարենային անվտանգության երաշխավոր եւ ավելի ցածր գներով ռեսուրսների հուսալի մատակարար՝ Ռուսաստանի դերն առանձնահատուկ է ժամանակակից համաշխարհային միտումների համատեքստում»,-նշեց նա։

«Վալդայ» բանավեճային միջազգային ակումբի ծրագրային տնօրենը կարծում է, որ նախ, ընթացիկ միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵՏՄ-ի ընդհանուր էներգետիկ եւ պարենային շուկաների ձեւավորման համար, երկրորդ հերթին, ներկայիս միտումները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի ֆինանսական կազմակերպությունների դեմ սահմանափակող միջոցների լայնածավալ խստացումը, կարող է հանգեցնել Միության ներսում ֆինանսական ինտեգրման ուժեղացմանը՝ հաշվարկներում  ազգային արժույթների ակտիվ օգտագործման հաշվին, առաջին հերթին, ռուբլով վճարումները էժան ռուսական նավթի եւ գազի եւ գյուղմթերքի համար։ 

«Ի վերջո, ներկայիս գլոբալ քաղաքական եւ տնտեսական իրավիճակը պոտենցիալ հնարավորություն է տալիս ձեւավորել ԵՏՄ-ի ակտիվ դիրքորոշումը՝ բարեկամ երկրների եւ ասոցիացիաների հետ առանձնաշնորհային եւ այլ պայմանագրեր կնքելիս։ Երբ խոսքը ԵՏՄ-ի ուղղակի օգտագործման մասին է,  նպատակահարմար է դիտարկել համագործակցության ընդլայնման հետեւյալ ոլորտները՝ նոր արտոնյալ համաձայնագրեր բարեկամ երկրների հետ, եվրասիական ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում, ներառյալ ԵՏՀ արտաքին առեւտրային իրավասությունների ընդլայնումը եւ ԵՏՄ ընդհանուր տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգի ձեւավորումը։ Այս միջոցները՝ նույնիսկ մասնակի իրականացման դեպքում, կկարողանան էապես մեղմել Արեւմտյան պատժամիջոցների քաղաքականության որոշ հետեւանքներ եւ, ի վերջո, լրացուցիչ իմաստ հաղորդել այս նախագծի գոյությանը»,-եզրափակել է Բորդաչովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ