News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեկ ես լսել եմ Հանրային հեռուստատեսությամբ այդ փոքր ռեպորտաժը, լսել եմ հայտարարությունները, որ այստեղ ստորգետնյա հոսանքներ կան, որ սա փորձ է ուսանողներին մանիպուլացնելու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վալերի Բրյուսովի անվան համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Կարինե հարությունյանը:

«Ուզում եմ ամենայն խպատասխանատվությամբ բոլորին հայտնել, որ այո, հոկտեմբերի 14-ի նիստից առաջ ԿԳՄՍ նախարարի հետ իմ հանդիպման ժամանակ նա ինձ առաջարկել է նոր կազմավորվող բուհում գրավել որեւէ բարձր պաշտոն: Ես հրաժարվել եմ դրանից, ասել եմ, որ դա բացառված է: Հիմա նորից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նոր կազմավորվող ինստիտուտում ես որեւէ պաշտոն չեմ պատրաստվում զբաղեցնել:

Ես նշել եմ, որ սա անձնական հարց չէ, որ այստեղ ոչ մի ստորգետնյա շարժումներ չկան,  մանիպուլյացիայի ենթարկել այսքան ուսանողների ու դասախոսների, կարծում եմ՝ հնարավոր չէ: ես ասել եմ, որ ես այստեղ եմ, նշանակված եմ ռեկտոր, որպեսզի պաշտպանեմ այս բուհի շահերը, ես ուսանողների եւ ամբողջ աշխատակազմի կողքին եմ»,-հայտարարեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ կառավարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանը եւ Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվում են Մանկավարժական պետական համալսարանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ