News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ավելի լավ է զարգացած, քան Վրաստանում, կարող է իրարանցում առաջացնել իշխանական շրջանակներում: Այդ մասին հայտարարել է  «արդյունաբերողներից» մեկը` Զուրաբ Տղեմալաձեն, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Տղեմալաձեի խոսքով, եթե Հայաստանի գյուղատնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան Վրաստանինը, ապա գյուղատնտեսության նախարարն ու կառավարության այլ անդամներ պետք է «ինքնասպան լինեն»:  « Չգիտեմ` ինչ պատճառներ ուներ Շարմանաշվիլին այդպիսի հայտարարություն անելու համար, բայց կարեւորն այն է, որ նա արտահայտել է իր կարծիքը, եւ, բնականաբար, դրան կհաջորդի մեծ իրարանցում, եւ չի բացառվում, որ դեսպանը պատասխան տա իր խոսքերի համար», - ասել է Տղեմալաձեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ասել է, որ Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան եւս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ: «Համագործակցության առումով, ինչպես տեսնում եմ, կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող է  օրինակելի լինել Վրաստանի համար: Պետք է արձանագրել, որ Վրաստանի համեմաությամբ Հայաստան ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, եւ դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում` հատկապես պտուղ - բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ