News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել։ Մենք Հայաստանում խաղաղության դեսպանորդներն ենք։ Հոկտեմբերի 21-ին Կապանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։

Մասնավորապես, գլխավոր հյուպատոսը հիշեցրեց, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք բազմիցս եւ բավականին հստակ հայտարարել են այն մասին, որ պետք է հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաեւ երկրների տարածքային ամբողջականությունը։

Վարամինը ուշադրություն հրավիրեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքերին այն մասին, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։

«Մենք շատ հստակ ասում ենք, որ պաշտոնապես չենք ճանաչում սահմանների որեւէ փոփոխություն։ Մենք ցանկանում ենք խաղաղ եւ կայուն Հայաստան»,- ասաց դիվանագետը։

Նա նշեց, որ հաշվի են առնվելու երկու երկրների շահերը եւ Կապանի բնակիչներին  կոչ արեց չանհանգստանալ։

«Ես Կապանի բնակիչներին  խորհուրդ կտամ չանհանգստանալ։ Մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Ես ինքս այստեղ եմ»,- շեշտեց գլխավոր հյուպատոսը։

Վարամինը հավելեց, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս  երկու երկրների ղեկավարների հաստատակամ վճռականությունը՝ շարունակելու երկկողմ համագործակցության զարգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ