News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը 2023 թվականին Կիեւին ամսական 1,5 միլիարդ եվրո կհատկացնի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ առաջնորդների գագաթաժողովից հետո, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ ԵՄ-ն այս տարի արդեն 19 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։

«Ուկրաինայի համար շատ կարեւոր է կանխատեսելի եւ կայուն եկամուտների հոսք ունենալը», - ասել է նա՝ հավելելով, որ Կիեւն իր ամսական կարիքները գնահատում է 3-ից 4 միլիարդ եվրո:

Ֆոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն ամսական 1,5 միլիարդ եվրո կտրամադրի, իսկ մնացածը ակնկալվում է ստանալ Միացյալ Նահանգներից եւ միջազգային կազմակերպություններից:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին տեսահոլովակով դիմել է ԵՄ առաջնորդներին՝ ասելով, որ «ռուսական հրթիռներն ու իրանական անօդաչու սարքերը» վնասել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մեկ երրորդը։

Ֆոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն դիտարկում է նաեւ, թե ինչպես օգնել Ուկրաինային՝ վերականգնելու ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Զելենսկին ԵՄ-ից խնդրել է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ «նոր եւ ուժեղ» պատժամիջոցներ Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ՝ իբր անօդաչու սարքեր մատակարարելու համար:

Այս առումով ԵՄ-ն արդեն սահմանափակ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, սակայն այժմ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, ԵՄ անդամ պետությունների տեսակետները տարբեր են։

Լեհաստանը եւ Բալթյան երեք երկրներն առաջարկել են արգելել ռուսական ադամանդի ներմուծումը Ռուսաստանից եւ դադարեցնել պողպատի առեւտուրը, սակայն Բելգիան եւ Իտալիան դեմ են այդ քայլին:

Հունգարիան հիմնականում դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, մինչդեռ Գերմանիան եւ Ֆրանսիան հայտարարել են, որ ներկայիս միջոցներն արդեն բավական հեռուն են գնացել։

Գագաթաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն դիտարկում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու հարցը։

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը նշել է, որ գումարը կազմում է մոտ 300 միլիարդ եվրո, թեեւ Բեռլինը եւ այլ պետություններ նախազգուշացրել են, որ ակտիվների իրական բռնագրավումը կարող է անօրինական լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ