News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լուսնի լրիվ խավարում տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Այն իր ողջ գեղեցկությամբ կտեսնեն Ռուսաստանի արեւելյան մասի բնակիչները։ Այս մասին նշել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունում։

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա Լուսնի լրիվ խավարում՝ առավելագույն փուլով (1,36), Մոսկվայի ժամանակով ժամը 13.59-ին, եւ կտեւի մոտ 6 ժամ։ Նշվել է, որ լրիվ փուլը տեւելու է ավելի քան մեկ ժամ։ Փորձագետները նաեւ նշել են, որ խավարումն ամբողջովին երեւալու է Ռուսաստանի արեւելքում, Խաղաղ օվկիանոսի ջրավազանում, Հյուսիսային Ամերիկայի արեւմուտքում եւ Գրենլանդիայի հյուսիսում։

Լուսնի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը մտնում է Երկրի ստվերի կոնի մեջ։ Երկրի ստվերի բծի տրամագիծը 363 000 կիլոմետր հեռավորությամբ (Երկրից Լուսնի նվազագույն հեռավորությունը) կազմում է Լուսնի տրամագծի մոտ 2,6-ը, ուստի Լուսինը կարող է ստվերվել լրիվ։ Խավարման յուրաքանչյուր պահի Երկրի ստվերով Լուսնի սկավառակի ծածկվելու աստիճանն արտահայտվում է խավարման փուլով։ Φ փուլի մեծությունը որոշվում է θ հեռավորությամբ՝ մինչեւ ստվերի կենտրոնը Լուսնի կենտրոնից հեռավորությամբ։ Աստղագիտական օրացույցներում Φ եւ θ մեծությունները նշվում են խավարման տարբեր փուլերի համար։

Երբ Լուսինը խավարման ժամանակ լիովին ծածկվում է Երկրի ստվերով, դա նշանակում է Լուսնի լրիվ խավարում, երբ դա տեղի է ունենում մասամբ՝ խոսում են մասամբ խավարման մասին։ Երբ Լուսինը մտնում է Երկրի միայն կիսաստվերի մեջ, խոսում են մասնավոր կիսաստվերային խավարման մասին։ Լուսնի խավարման անհրաժեշտ պայմաններ են լիալուսինը եւ Լուսնի մոտ լինելն իր ուղեծրի հանգույցին (այսինքն՝ այն կետին, որտեղ Լուսնի ուղեծիրը հատում է էկլիպտիկայի՝ խավարածրի հարթությունը). Լուսնի խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ միաժամանակ առկա են այս երկու պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ