News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտանի կատուներն ավելի ակտիվ են արձագանքում իրենց բարձր տոնով դիմող տերերի, քան թե անծանոթների ձայնին։ Սա պարզել են Արեւմտյան Փարիզի Նանտեր լա Դեֆանս համալսարանի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Animal Cognition ամսագրում։

Ի տարբերություն շների, որոնք արձագանքում են ցանկացած մարդու ձայնին, կատուներն արձագանքում են միայն տերերի ձայնին։ Դա կարող է վկայել այն մասին, որ կատուները եւ մարդիկ, որոնց հետ նրանք ապրում են, կապված են միմյանց հետ հատուկ շփման միջոցով, կարծում են գիտնականները։

Հետազոտողները հետեւել են 8 ամսականից մինչեւ 12 տարեկան 16 կատուների վարքին, ձայնագրել են, թե ինչպես են կենդանիների տերերը տանը խոսում իրենց կատուների հետ։ Մասնավորապես, ձայնագրվել են «ուզո՞ւմ ես խաղալ», «ուզո՞ւմ ես ուտել», «կտեսնվենք հետո» եւ «ո՞նց ես» արտահայտությունները։ Հետո թիմը ձայնագրել է, թե ինչպես են ընտանի կենդանիների տերերն ասում նույն արտահայտությունները, բայց սովորական ձայնով, ինչպես խոսում են մարդկանց հետ։ Բացի այդ, հետազոտողները նման ձայնագրություններ են արել 16 կանանց մասնակցությամբ, որոնց կատուները չեն ճանաչել։

Հետո բոլոր ձայնագրությունները տանը միացրել են կատուների համար՝ տիրոջ ներկայությամբ, բայց առանց նրանց հետ փոխգործակցության։ Երբ նրանք լսել են իրենց տերերի քնքուշ ձայնը, ավելի հաճախ են հետ նայել, շարժել ականջները եւ պոչերը եւ վարքի այլ ակտիվ ձեւեր դրսեւորել, սովորական ինտոնացիային, ինչպես նաեւ անծանոթների մեղմ խոսքին կենդանիներն ուշադրություն չեն դարձրել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ