News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Այսպես՝ ՀՔԱՎ ամփոփած տեղեկությունների համաձայն` 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 51 զինծառայողի մահվան դեպք:  Այն չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը: 

Անդրադառնալով սահմանային իրադրությանը 2022 թվականի հունվար - սեպտեմբերի ամիսներին՝ կարող ենք արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը հատկապես սրվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ հանգեցնելով 200-ից ավելի զոհերի, 300-ից ավելի վիրավորների։

2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ հոկտեմբերի 14-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների,  զոհվել կամ անհայտ կորած են ավելի քան 210 հոգի։

ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 20-ին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 201 մարմին նույնականացվել է։ Զոհվածների թվում են 5 կին զինծառայողներ։ Վիրավորվել է 293 զինծառայող, 8 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետի հոկտեմբերի 19-ի հրապարակած տվյալներով՝ 29 զինծառայող դեռևս անհայտ կորած է։

Նշենք, որ Կազմակերպությանը պաշտոնական այլ աղբյուրից հայտնի է դարձել ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մեկ զինծառայողի մահվան դեպքի մասին։ Սույն դեպքը ներառված չէ մահվան դեպքերի ընդհանուր թվի մեջ, քանի որ նախկինում Կազմակերպությունը ՀՀ ԱԱԾ ՍԾ զորքերի զինծառայողների մահվան դեպքերի թվի վիճակագրություն չի վարել։

Մահվան  51 դեպքերի պատճառներն են.

15-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

12-ը՝ ավտովթար,

12-ը՝ առողջական խնդիրներ,

6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

3-ը՝ սպանություն (1-ը՝ ԶՕԿ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը սպանություն այլ անձի կողմից՝ ծառայության հետ չկապված),

2-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ հոսանքահարում, 1-ը՝ ջրահեղձում),

1-ը՝ զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտում/ այրվածք հրդեհի հետևանքով։

Ի դեպ՝ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ևս գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 51 զինծառայողի մահվան դեպք, որից.

12-ը՝ ավտովթարի,

10-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

9-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,

8-ը՝ ինքնասպանության,

7-ը՝ սպանության (1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման, 3-ը՝ երկու կամ ավելի անձանց սպանության հետևանքով),

5-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ կայծակնահարման, 1-ը՝ ծառի տապալման, 1-ը մեքենան նորոգելիս դետալը հարվածելու հետևանքով, 1-ը հանկարծամահ)։

2022 թ․-ին արձանագրված մահացության դեպքերից մարտական պայմաններում՝  հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 29%-ը, իսկ 71%-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված ուժերում նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգությանը. Աբրահամյան
Նույնը կարող էր լինել առաջնագծի ցանկացած ուղղությամբ...
«Հրապարակ». Գաղտնի գործն այնքան էլ գաղտնի չէ
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում...
«Ժողովուրդ». Խաղաղ պայմաններում Բանակի կորուստները՝ հիմա և նախկինում
Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ու տեղի է ունենում առ այսօր հայոց բանակում, Փաշինյանի իշխանության իրական...
2022-ին ՀՀ-ի եւ Արցախի ԶՈՒ-երում գրանցվել է 64  զինծառայողի մահվան դեպք. միայն 30-ի մասին է պաշտոնապես հաղորդվել. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականին Հայաստանի...
ՀՀ-ն բանակի վրա ծախսելու գումարի խնդիր չունի. դեպք չի եղել, որ գումարի պատճառով  մենք որևէ գնում չկատարենք. Ա.Սիմոնյան
Դիտարկմանը, թե մոդուլային զորամասեր կարելի էր ստեղծել սեպտեմբերից սկսած, ոչ թե ճոխ ծախսեր անել…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի…
Ամենաշատ