News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։ Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-ասել է Սինանյանը։

Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը ասաց, որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ