News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։

ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարն ընդգծել է, որ վերոնշյալը հարված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանությանը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությանը:

Գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի…
Եթե ինչ-որ մեկի  վախերը բռնել են, այդ վախը միշտ էլ բռնած պահելու են. Սեյրան Օհանյանը՝ Ալիեւի սպառնալիքների մասին
100 օր անց շրջափակումը շարունակվում է հավանաբար այն պատճառով, որ մենք...
Ադրբեջանը խտրական քաղաքականություն է վարում էթնիկ հայերի հանդեպ. պետդեպարտամենտի զեկույցը
Պետդեպարտամենտի զեկույցում խոսվում է ադրբեջանցի զինծառայողների ռազմական հանցագործությունների մասին...
Արցախին հասցրվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս. Եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 9 800 մարդ․ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մարտի...
Հայաստանը ճողվել է երկու հարթակների միջեւ՝ «այո» ասելով և Մոսկվային, և Վաշինգտոնին. Անդրանիկ Թեւանյան
Փաշինյանն ու Ալիևը Պրահայում համաձայնության են եկել՝ Արցախն Ադրբեջան է...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ամենաշատ