News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings  վարկանշային կազմակերպությունը հոկտեմբերի 26 -ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ին շնորհել է «B+/B» երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով: Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

S&P Global Ratings գործակալության կողմից տրված գնահատման մեջ շեշտվում է, այն փաստը, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենամեծ բանկն է ակտիվների մեծությամբ, որի ընդհանուր ակտիվները կազմում են 1,14 տրիլիոն դրամ և 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ շուկայի մասնաբաժինը կազմում է 15.7%:

Միևնույն ժամանակ Արդշինբանկին շնորհված վարկանիշի «կայուն» հեռանկարը արտացոլում է S&P Global Ratings  ընկերության այն տեսակետը, որ Արդշինբանկը ստացված շահույթով համալրել է կապիտալի պաշարները բուֆերներ ստեղծելու համար, ինչի արդյունքում առաջիկա 12-18 ամիսների ընթացքում կապահովի կապիտալի բավարարության համարժեք ցուցանիշներ։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն արդեն ունի աշխարհի երեք առաջատար վարկանշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշ (Standard & Poor's, Moody’s և Fitch):

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ