News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պատկան իշխանություններն այդ երկրի տարածքում ապօրինի բնակվող հայերի երեխաներին թույլատրել են հաճախել տեղի հայկական դպրոցներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասյ մասին  հայտարարեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Նա նշեց, որ թույլտվությունն առայժմ բանավոր է, եւ որ թերթը տեղեկությունն ստացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի աղբյուրներից։

«Պատրիարքարանը երկար տարիներ հետամուտ էր այս խնդրին եւ վերջապես կարողացավ հասնել հարցի լուծմանը»,- ասաց Գոչունյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ թույլտվությունը վերաբերելու է արդեն իսկ 2011-2012 ուսումնական տարվան։

«Հայկական որոշ վարժարաններում երեխաների գրանցումներ արդեն իսկ արվել են»,- ամփոփեց ստամբուլահայ պարբերականի խմբագիրը՝ միաժամանակ դժվարանալով նշել Թուրքիայում ապօրինի բնակվող հայ երեխաներ կոնկրետ թիվը,փոխարենը նկատելով, որ Թուրքիայում գործող հայկական վարժարանների 15-ն են։

Նշենք, որ Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների երեխաները նախկինում իրավունք չունեին դպրոց հաճախել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ