News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիա այցելելու մտադրության մասին, որպեսզի քննարկի դաշինքին միանալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը։

Հունգարիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել երկու երկրների հայտերը։

«Ես ողջունում եմ հուշագրի իրականացման շուրջ Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի համատեղ աշխատանքը, որը նրանք համաձայնեցրել են Մադրիդի գագաթաժողովի շրջանակներում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերն ակտիվացնելու համար։ Շվեդիան հասկացրել է, որ Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումներ չկան... Ուստի վստահ եմ, որ բոլոր դաշնակիցները կվավերացնեն անդամակցության արձանագրությունը։ Ես ողջունում եմ նաեւ այն փաստը, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան սերտ կապի մեջ են Թուրքիայի հետ։ Վերջերս այստեղ էր Շվեդիայի վարչապետը։ Մենք, իհարկե, քննարկեցինք անդամակցության գործընթացը, եւ նա կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Էրդողանի հետ։

Ես էլ կմեկնեմ Անկարա... Կամ Թուրքիա, Ստամբուլ, որ մոտ ապագայում անձամբ հանդիպեմ նախագահ Էրդողանի հետ։ Այսպիսով, մենք սերտ կապի մեջ ենք Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ, եւ, իհարկե, բոլոր մակարդակներում սերտ կապի մեջ ենք մեր մերձավոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- նշել է Սթոլթենբերգը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ