News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին  մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար»  (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային  գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)

«Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն (Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր) ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը)»:

Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ պատգամավորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանություններին լիովին հարգել մշակութային և կրոնական հուշարձանների և խորհրդանիշների պատմամշակութային բնույթը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ հարգել քրիստոնեական, հայկական, պոնտական և հրեական ծագում ունեցող հուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտավորությունը»:    

Քվեարկության նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցություններին ուղարկվեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը և դրանում արձանագրված՝ Հադրութի սրբ. Սարգիս եկեղեցու ոչնչացման դեպքը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին նախորդ բանաձևերին հղում անելու վերաբերյալ լրամշակումը, ինչպես նաև 106-րդ և 137-րդ լրամշակումները:

Վերոնշյալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարևոր էր ոչ միայն պայմանավորված դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հստակ դատապարտմամբ , այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժեքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քարոզչություն է իրականացնում նշյալ բանաձևի «միակողմանի լինելու» ուղղությամբ»,- նշված է monumentwatch.org կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ