News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր:

«Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի  պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո  կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական  վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով  ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով  պատվովճար ստանալու իրավունք:  Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն:

Պայմանագիր կնքած զինծառայողները եւս ենթակա են լինելու ատեստավորման եւ դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար  նախատեսված հավելավճարը:

Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրի զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում եւ զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայությաբն չծառայած մասը:

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինծառյություն անցնելու  «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետը ավարտվում է 23-ի հունվարին»,-ասաց Պապիկյանը:

Նա նաեւ կոչ արեց նախագծի ընդունումն ԱԺ-ի կողմից համարել անհետաձգելի:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա պրոֆեսիոնալ բանակին անցմն քայլերից մեկն է: Նա հավելեց, որ եթե պարտադիր զինծառայողները 5 տարով պայմանագիր կնքեն եւ դառնան պայմանագրային զինծառայողներ, եւ անցնեն ատեստավորում, նրանց աշխատավարձը կկրկնապատկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ