News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջի գնաճի կանխատեսումը 60,4 տոկոսից բարձրացրել է մինչեւ 65,2 տոկոս, ասել է Կենտրոնական բանկի ղեկավար Սահապ Քավչիօղլուն՝ ընդունելով, որ բանկին «այդքան էլ չի հաջողել» զսպել գները, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի տարեկան ինֆլյացիան սեպտեմբերին հասել էր 24 տարվա ընթացքում առավելագույն մակարդակի՝ 83,45 տոկոսի, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը զարմացրել էր շուկաներին՝ երկու ամսում երկու անգամ նվազեցնելով տոկոսադրույքները: Մյուս երկրների Կենտրոնական բանկերը խստացրել էին քաղաքականությունը, ինչի հետեւանքով Թուրքիան աութսայդեր էր դարձել՝ խիստ բացասական իրական տոկոսադրույքով:

Կենտրոնական բանկն այս ամիս կրկին իջեցրել էր տոկոսադրույքները՝ ավելի քան 150 բազիսային կետով, այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը կոչ էր արել մինչեւ տարեվերջ միանիշ թվով տոկոսադրույքներ սահմանել: Նմանատիպ կրճատում կկատարվի նոյեմբերին՝ ավարտին հասցնելով մեղմացման ցիկլը։

Կենտրոնական բանկի ղեկավարն ասել է, որ ուշ աշնանը ինֆլյացիան հասել է գագաթնակետին՝ մոտ 85 տոկոսի, այնուհետեւ սկսել է նվազել։

Բանկը նաեւ բարձրացրել է 2023 թվականի վերջի ինֆլյացիայի միջին կանխատեսումը՝ 19,2 տոոկոսից մինչեւ 22,3 տոկոս։

Քավչիօղլուն նշել է, որ գների կայունության երկու նախադրյալներ են ընթացիկ գործառնությունների հաշվի կայուն դրական հաշվեմնացորդի ձեռքբերումը եւ տնային տնտեսություններում, ընկերություններում եւ բանկային հաշվեկշռում լիրայի գերակայությունը։

Քավչիօղլուի ելույթից հետո լիրան վաճառվել է 18.6905-ով։ Ոչ օրթոդոքսալ թուլացման ցիկլի պատճառով, որին ձգտում էր Էրդողանը, 2021 թվականին լիրան արժեզրկվել էր 44 տոկոսով, իսկ այս տարի՝ եւս 29 տոկոսով։

«Մենք գլոբալ աճի նկատմամբ բարձր հոռետեսության շրջան ենք ապրում», - ասել է Քավչիօղլուն: «Նման պայմաններում մենք կարծում ենք, որ ֆինանսական պայմանները պետք է բարենպաստ լինեն։

Էրդողանը առաջնահերթություն է տալիս արտահանմանը, արտադրությանը եւ ներդրումներին տնտեսական ծրագրի շրջանակում,  որն ուղղված է ինֆլյացիայի նվազեցմանը` Թուրքիայի ընթացիկ գործառնությունների հաշվի խրոնիկ դեֆիցիտը պրոֆիցիտի վերածելու հաշվին:

Այս նպատակն այս տարի գործնականում անհասանելի է էներգակիրների գների աճի եւ համաշխարհային տնտեսական անկման պատճառով, ինչը, ամենայն հավանականությամբ, կհարվածի Թուրքիայի արտահանմանը: Կառավարությունն առաջիկա երեք տարում պրոֆիցիտ չի ակնկալում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ