News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը վերածվեն ահաբեկիչների եւ Իրանի ներքին գործերին արտաքին միջամտություն իրականացնողների ձեռքի խաղալիքը։

«Այս հանցագործությունն ամբողջությամբ բացահայտեց Իրանում ահաբեկչությանն ու բռնությանը աջակցողների վատ մտադրությունները։ Վստահելի ապացույցներ կան այն մասին, որ թշնամիները՝ Իրանում անկայունություն հրահրելու բազմաշերտ նախագիծ են մշակել … Անշուշտ, մենք թույլ չենք տա, որ Իրանի ազգային շահերն ու անվտանգությունը խաղալիք դառնան ահաբեկիչների եւ արտաքին աշխարհի միջամտողների ձեռքին՝ շահարկելով մարդու իրավունքները»,- գրել է Աբդոլլահյանը սոցցանցերից մեկի իր էջում՝ մեկնաբանելով Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակումը։

Ավելի վաղ իրանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի տարածքում։ Tasnim լրատվական գործակալությունը հայտնել էր, որ միայն մեկ անձ է գործել, սակայն, ինչպես նշել է Իրանի պետական ​​հեռուստաալիքը, ահաբեկիչները երկուսն են եղել։ Ահաբեկչության հետեւանքով, ըստ լրատվամիջոցների, զոհվել է 13 մարդ, եւ եւս 45-ը՝ վիրավորվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ամենաշատ